Պալարախտի Տարածման Կանխարգելում
Պալարախտը (ՊԼ) (Tuberculosis (TB) հիվանդություն է, որը առաջանում է բակտերիայից (մանրէից): Այն փոխանցվում է մեկ մարդուց մյուսին` օդակաթիլային ճանապարհով: ՊԼ-ը կարող է սպիներ առաջացնել թոքերի և այլ օրգանների վրա, օրինակ երիկամների, ոսկորների կամ ուղեղի: ՊԼ կարող է մահացու լինել: Գոյություն ունեն պալարախտի 2 ձև` ՊԼ վարակ և ՊԼ հիվանդություն:
Թաքնված ՊԼ Վարակ (Ոչ ակտիվ)
Թաքնված ՊԼ վարակը անվանում են նաև ոչ ակտիվ ՊԼ (inactive TB): Եթե թաքնվածՊԼ վարակ ունեք, ապա`
-
Ենթարկվել եք ՊԼ վարակիազդեցության, բայց ախտանիշներ չունեք և դուք հիվանդ չեք: Միակ պարզելու ձևը,թե արդյոք ունեք ՊԼ վարակ` մաշկի փորձնէ (TBskintest) կամ արյան քննությունը ՊԼ վարակի համար:
-
Չեք կարող ուրիշներին փոխանցել ՊԼ:
-
Կարող է զարգանալ ՊԼ հիվանդությունը (ակտիվ ՊԼ), եթե ձեր իմունային համակարգը թուլանա: Սա կարող է պատահել, եթե ծեր եք կամ, օրինակ, ՄԻԱՀ (HIV) ունեք:
ՊԼ Հիվանդություն (Ակտիվ)
ՊԼ հիվանդությունը անվանում են նաև ակտիվ ՊԼ (active TB): Եթե հիվանդություն ունեք, ապա`
-
Կարող եք ախտանիշներ ունենալ, ինչպիսինն են երկարատև հազ, հոգնածություն, արյունախխում, տենդ, ախորժակի կորուստ, կշռի կորուստ:
-
Դուք ԿԱՐՈՂ ԵՔ ուրիշներին փոխանցել ակտիվ ՊԼ-ն: Ձեր ընտանիքը, ընկերները, մարդիկ, ում հետ առնչվում եք, պետք է ստուգում անցնեն:
-
Ընդունեք բոլոր դեղամիջոցները: ՊԼ հիվանդությունը համարյա միշտ բուժելի է: Բայց դուք կարող եք նորից հիվանդանալ, եթե դադարեք դեղորայք օգտագործելը, նույնիսկ եթե արդեն լավ եք Ձեզ զգում:
Ո ՞ վ է Վտանգի Ենթակա:
Ցանկացած ոք, ով երբևիցե առնչվել է ակտիվ ՊԼ-ով հիվանդի հետ, կարող է վարակվել ՊԼ-ով: Բարձր վտանգի տակ են մարդկանց հետևյալ խմբերը`
-
նրանք, ովքեր ՊԼ-ի բարձր տոկոս ունեցող երկրներից են
-
երկարաժամյա խնամքի հաստատությունների բնակիչները և աշխատողները (ծերանոցներ և բանտեր)
-
նրանք, ովքեր բժշկական օգնություն չեն ստանում (ներառյալ աղքատները և տնազուրկները)
-
նրանք, ովքեր ապօրինի թմրանյութեր են օգտագործում
-
նրանք, ովքեր ՄԻԱՀ կամ այլ առողջական վտանգի գործոններ ունեն (ինչպիսինն են շաքարախտը, վերջին փուլի երիկամային հիվանդությունը)
Կարևոր է
Եթե կարծում եք, որ ՊԼ վարակվելու վտանգի տակ եք կամ շփվել եք հիվանդի հետ, անմիջապես ստուգվեք:
