Ի՞նչ է Նախածննդաբերական Խնամքը:
Նախքան հղիանալը հնարավոր է, որ ձեռք եք բերել օգտակար առողջական սովորույթներ, որոնք կփոխանցվեն երեխային: Եթե ոչ, ապա սկսեք այսօր: Առաջին քայլն է` սովորել ինքներդ ձեզ խնամել: Անմիջապես այցելեք բժշկի, եթե կարծում եք, որ հղի եք: Շարունակեք նախածննդաբերական խնամքը (prenatal care) հղիության ողջ ընթացքում:
Նախածննդաբերական Խնամքը Օգնում է Ձեզ Առողջ Երեխա Ունենալ
Նախածննդաբերական խնամքի ընթացքում`
-
Ձեր բժիշկը գնահատում է առողջ հղիության ընթացքը: Որոշվում է “սպասվող օրը”: Այսինքն բժիշկը կանխագուշակում է, թե երբ եք ծննդաբերելու:
-
Ստուգվում է հղիության ընթացքը. երեխայի աճը, նրա կշռի փոփոխությունը, Ձեր առողջությունը և ընդհանուր ինքնազգացողությունը:
-
Ձեր բժիշկը կարող է գտնել նոր խնդիրներ և լուծել արդեն գոյություն ունեցողները` նախքան բարդություններ առաջանալը:
Դուք Խմբի Մի Մասն եք
Երբ հղի եք, դառնում եք խմբի մի մաս, որը բաղկացած է Ձեզանից, ձեր երեխայից և ձեր բժշկից: Խմբի մեջ կարող է նաև մտնել Ձեր զուգընկերը կամ Ձեզ աջակցող մեկը: Նա կարող է լինել սիրված մի էակ, օրինակ ամուսինը, ընտանիքի անդամը կամ ընկերը: Սկսելով աշխատել երեխայի առողջ զարգացման վրա` հույս դրեք Ձեր խմբի աջակցության վրա:
Շատ Ուշ Չէ Զարգացնել Առողջ Սովորույթներ
Կարևոր է այս պահից ի վեր պաշտպանել երեխային: Եթե ծխում եք, ոգելից խմիչքներ կամ թմրանյութեր եք օգտագործում, ժամանակն է հրաժարվել այդ ամենից: Եթե օգնության կարիք ունեք, դիմեք բժշկի:
-
Ծխելը ավելացնում է երեխային կորցնելու կամ անհասուն երեխա բերելու վտանգը: Եթե ծխում եք, դադարեցրեք:
-
Ոգելից խմիչքները և թմրանյութերը կարող են վիժման, արատների, մտավոր ունակությունների պակասի, անհասունության պատճառ հանդիսանալ: Խուսափեք ոգելից խմիչքներ և թմրանյութեր օգտագործելուց:
-
Առողջ սնվեք: Սա օգնում է Ձեզ և Ձեր երեխային առողջ պահել: Հետևեք բժշկի հրահանգներին` սնունդի վերաբերյալ: Միշտ մնացեք կշռի ավելացնամ առողջ սահմանակներում:
-
Կանոնավոր մարզանքը կօգնի կայտառ մնալ և կնպաստի լավ ինքնազգացողությանը հղիության ժամանակ: Կարող է նաև նվազեցնել մեջքի ցավը: Խորհրդակցեք բժշկի հետ անվտանգ վարժությունների մասին:
