նունդըՀղիությանԸնթացքում
Առողջ երեխա ունենալը հիմնականում կախված է Ձեզանից: Այն, ինչ ուտում եք մեծ նշանակություն ունի երեխայի և Ձեր առողջության համար: Հղիության ընթացքում Ձեզ հարկավոր է օրական մոտ 300 կալորիա (calories) ավելի, քան` մինչ հղիանալը: Ամեն օր փորձեք ուտել ստորև նշված քանակությամբսննդաբաժիններ (servings) յուրաքանչյուր սննդամթերքի խմբից: Բացի դրանից, պակասեցրեք աղի և կոֆեինի քանակը: Սահմանափակեք քաղցր և ճարպոտ սննդի քանակը: Եվ, խնդրում ենք, մի ծխեք և մի օգտագործեք ոգելից խմիչքներ:
Կարևոր է` Այցելեք բժշկին այնքան հաճախ, ինչքան որ հարկավոր է: Եթե հարցեր ունեք, անպայման հարցրեք:
|
|
|
|
Մրգեղեն1 ½-ից 2 չափաբաժին Մեկ չափաբաժնի օրինակներ 1 միջին չափսի խնձոր 1 միջին չափսի նարինջ 1 միջին չափսի բանան 1 բաժակ մանրացված մրգեղեն 1 բաժակ զտված (100%-ոց) մրգահյութ 1/2 բաժակ չիր |
Բանջարեղեն2 ½ չափաբաժին Մեկ չափաբաժնի օրինակներ` 2 բաժակ կանաչեղեն 1 բաժակ հում կամ եփած կտրտված բանջարեղեն 1 բաժակ բանջարեղենի հյութ |
ՀատիկաիններևՇիլաներ*6 չափաբաժին Մեկ չափաբաժնի օրինակներ` 1 կտոր հաց 1/2 բաժակ եփած բրինձ 1/2 բաժակ եփած շիլա 1/2 բաժակ մակարոնեղեն 1 բաժակ չոր շիլա |
|
|
|
|
Կաթնամթերք**3 չափաբաժին Մեկ չափաբաժնի օրինակներ` ` 1 բաժակ կաթ 1 բաժակ մածուն 1 ½ ունցիա բնական պանիր 2 ունցիա մշակված պանիր |
Սպիտակուց***5-ից 5 ½ չափաբաժին Մեկ չափաբաժնի օրինակներ` 1 ձու 1 ունցիա մսեղեն, հավ կամ ձկնեղեն 1/2 բաժակ եփած լոբի 1 ճաշիգդալ արախիսի կարագ |
Հեղուկներ8 կամ ավելի 8-ունցիանոց գավաթ Օրինակներ՝ Ջուր Ջրիկացրած հյութեր` խնձորի, նարնջի, լոռամրգի Հանքային ջուր Հեղուկ ապուրներ, բուլյոններ |
* Նշում` Ընտրեք ամբողջական հատիկներ, երբ հնարավոր է:
** Նշում` Ընտրեք քիչ յուղայնություն ունեցող մթերքներ, խուսափեք օգտագործել հալած պանիր և չպաստերիզացված կաթ:
*** Նշում` Խուսափեք օգտագործելհում կամ վատ եփած մսեղեն, ձկնեղեն և մոլյուսկներ: Բացի դրանից ձկնեղենի և մոլյուսկների որոշ տեսակների ուտելըվտանգավոր էհղիության ժամանակ: Խորհրդակցեք բժշկի հետ այդ մասին:
ՆախածննդաբերականԼրացումներ
Նախածննդաբերական լրացումը (prenatal supplement) հաբ է, որը ընդունում եք ամեն օր հղիության ընթացքում: Այն օգնում է ստանալ սնուցիչների անհրաժեշտ քանակը, ինչը կարևոր է Ձեր երեխայի համար: Խորհրդակցեք բժշկի հետ` գտնելու Ձեզ համար ամենահարմար հաբը: Հղիության ժամանակ անհրաժեշտ կարևոր սնուցիչներից են`
-
Ֆոլաթթու (folic acid). այն օգնում է կանխել երեխային սպառնող որոշակի խնդիրներ: Հղիության ընթացքում հարկավոր է օրական ընդունել 400 միկրոգրամ ֆոլաթթու: Ճիշտ է սկսել նրա ընդունումը` հղիանալու փորձերը սկսելուց մեկ ամիս առաջ: Հարկավոր է շարունակել օգտագործել այս սնուցիչը հղիության առաջին եռամսյակի ընթացքում:
Երկաթ և կալցիում (iron and calcium). Ձեզ կարող է խորհուրդ տրվել ընդունել այս սնուցիչները հղիության ժամանակ: Նրանք օգնում են պահպանել Ձեր և երեխայի առողջությունը:
