Հակաբեղմնավորման տարբերակներ ( Birth Control Options)
Հակաբեղմնավորումը պաշտպանում է Ձեզ սեքսի ժամանակ հղիանալու հնարավորությունից: Հակաբեղմնավորման բազմաթիվ տարբերակներ կան: Ամենատարածված տարբերակներից մի քանիսը նկարագրված են ներքևը: Մշտապես նոր տեսակներ են ուսումնասիրվում: Ձեր առողջապահական խնամքի մատակարարողը կարող է օգնել Ձեզ որոշելու, թե հակաբեղմնավորման որ տարբերակն է ամենահարմարը Ձեզ համար: Սակայն անկախ Ձեր ընտրած տարբերակից՝ Դուք և Ձեր զուգընկերը պետք է այն ամեն անգամ ճիշտ օգտագործեք:
|
Պահպանակ (Condom)Պահպանակը բարակ շապիկ է, որը տեղադրվում է առնանդամի վրա: (Կանացի պահպանակը տեղադրվում է հեշտոցի ներսում): Պահպանակը բռնում է սերմը, որը սեքսի ժամանակ դուրս է գալիս առնանդամից: |
|
|
|
Դիաֆրագմա և արգանդի վզիկի կափարիչ (Diaphragm and Cervical Cap)Դիաֆրագմաները և արգանդի վզիկի կափարիչները կլոր ռետինե գավաթներ են, որոնք արգելում են սերմի անցումը արգանդ: Սրանք նաև պահում են սպերմիցիդը իր տեղում: |
|
Ներարգանդային սարք (IUD)Ներարգանդային սարքը փոքր սարք է, որը տեղադրվում է արգանդի մեջ՝ հղիությունը կանխելու նպատակով: |
|
|
|
Այլ հորմոնններ (Other Hormones)Հորմոնները, որոնք կանգնեցնում են կնոջ մարմնում ձվի ազատումն ամեն ամիս, կարող են առաքվել այլ ձևերով, այդ թվում՝ սրսկում, իմպլանտ, կարկատան կամ հեշտոցային օղակ: |
Հրատապ հակաբեղմնավորում (Emergency Contraception; EC)
Հրատապ հակաբեղմնավորումը կարող է օգնել հղիությունը կանխել չպաշտպանված սեքսից հետո: Հորմոնալ հաբերը (“հաջորդ առավոտյան հաբեր”) վաճառվում են առանց դեղատոմսի, և մատչելի են 18 տարեկանից բարձր անձանց համար: Վարժված բուժմատակարարողը պետք է տեղադրի պղնձե ներարգանդային սարքը: Հրատապ հակաբեղմնավորումը չի օգնի, եթե արդեն հղի եք:
Հիշեք.
-
Ընտրեք այն հակաբեղմնավորման տեսակը, որը Ձեզ համար հեշտ կլինի օգտագործել:
-
Կարդացեք տուփը, որպեսզի սովորեք ճիշտ օգտագործել Ձեր հակաբեղմնավորիչը:
-
Հակաբեղմնավորման տեսակների մեծամասնությունը չի պաշտպանում սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություններից (ՍՃՊՀ) (sexually transmitted infections- STIs): ՍՃՊՀ-ից պաշտպանվելու համար միշտ օգտագործեք լատեքսից պահպանակ:
