Controlling High Blood Pressure (Armenian) - Fairview Health Services
 
Print
Request Appointment

Հսկեք Արյան Բարձր Ճնշումը

Արյան բարձր ճնշումը (hypertension) անվանում են անձայն մարդասպան: Պատճառը այն է, որ շատ մարդիկ, ունենալով այն, չգիտեն դրա մասին: Արյան նորմալ ճնշումը 120/80-ից պակաս է: Իմացեք Ձեր արյան ճնշումը եւ ստուգեք այն կանոնավոր կերպով: Սա կօգնի փրկել Ձեր կյանքը:

Կինը և տղամարդը սալաթ են պատրաստում խոհանոցում:

Ընտրեք սրտի համար առողջարար սնունդ: Քիչ աղ կերեք եւ DASH դիետա  (DASH diet) պահեք:

  • Ընտրեք քիչ աղ եւ ճարպ պարունակող սնունդ:

  • Սահմանափակեք պահածոյացված, չորացված, ծխահարված, փաթեթված եւ արագ սնունդը: Այս տիպի սնունդը կարող է շատ աղ պարունակել:

  • Ամեն օր 8-10 բաժին մրգեղեն եւ բանջարեղեն կերեք:

  • Կերեք քիչ ճարպ պարունակող միս, ձուկ կամ հավ:

  • Կերեք մակարոնեղեն, բրինձ եւ լոբի:

  • Կերեք 2-3 բաժին քիչ յուղայնության կան յուղայնություն չպարունակող կաթնամթերք:

  • Հարցրեք Ձեր բժշկին DASH դիետայի մասին: Այս պլանը օգնում է նվազեցնել արյան ճնշումը:

 

Շատ գեր լինելը վնասակար է Ձեր սրտի համար: Պահպանեք Առողջ Կշիռ:

  • Հարցրեք Ձեր բժշկին, քանի կալորիա (calories) ուտել օրական եւ հետեւեք այդ քանակին:

  • Հարցրեք Ձեր բժշկին, որ կշիռն է առողջ Ձեզ համար: Եթե շատ գեր եք, ապա միայն 10 փաունդի կորուստը կարող է նվազեցնել արյան ճնշումը:

  • Սահմանափակեք թեթեւ նախաճաշի կամ քաղցրեղենի քանակը:

  • Վարժվեք կանոնավոր կերպով:

 

Ցանկացած այլ մկանի նման, սրտին, առողջ լինելու համար, հարկավոր է վարժություն: Վեր կացեք եւ ակտիվ ապրեք:

  • Ընտրեք մի գործունեություն, որից հաճույք եք ստանում: Թող Ձեր ընտանիքը եւ ընկերները Ձեզ միանան:

  • Քայլեք կամ հեծանիվ քշեք մեքենա վարելու փոխարեն: Կամ մեքենան կանգնեցրեք շենքի մուտքից մի քիչ հեռու:

  • Վերելակի փոխարեն աստիճաններից օգտվեք:

  • Այգում աշխատեք կամ տան գործեր կատարեք:

  • Ակտիվ եղեք օրական առնվազն 30 րոպե, շաբաթվա բոլոր օրերին:

Շարունակական լարվածությունը կարող է բարձրացնել Ձեր արյան ճնշումը:

  • Ժամանակ գտեք հանգստանալու եւ կյանքից հաճույք ստանալու համար: Շատ ծիծաղեք:

  • Այցելեք ընտանիքին եւ ընկերներին, հոբբիներով զբաղվեք:

Ոգելից խմիչքի մեծ քանակը բարձրացնում է արյան ճնշումը:

  • Տղամարդիկ ՝ օրական 2 բաժնից ավելի մի օգտագործեք

  • Կանայք՝ օրական 1 բաժնից ավել մի օգտագործեք

Ծխելը ավելացնում է սրտային հիվանդության եւ կաթվածի վտանգը: Խորհրդակցեք Ձեր բժշկի հետ ծխելը դադարեցնելու մասին: Հետաքրքրվեք հասարակական ծրագրերով, որոնք կարող են Ձեզ օգնել:

 

Եթե ապրելակերպը փոխելը բավական չէ, ապա Ձեր բժիշկը կարող է դեղորայք նշանակել բարձր ճնշման համար: Ընդունեք դեղորայքը ըստ նշանակումի:

 

Was this helpful?

Yes No
 

Tell us more.

Check all that apply.
 
 
 
 
 
NEXT ▶

Last question: How confident are you filling out medical forms by yourself?

Not at all A little Somewhat Quite a bit Extremely

Thank You!

 
 Visit Other Fairview Sites 
 
 
(c) 2012 Fairview Health Services. All rights reserved.